Սիցիլիայում ժայթքել է Եվրոպայի խոշորագույն հրաբուխը
Մայիսի 21-ի լույս գիշերը Իտալիայի Սիցիլիա կղզում տեղի են ունեցել Եվրոպայում ամենաբարձր՝ 3328 մ բարձրությամբ Էթնա հրաբխի մի շարք ժայթքումներ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Այն տևել է մի քանի ժամ և ուղեկցվել լանջի հարավարևելյան կողմից՝ մոխրի հզոր արտանետմամբ և արևմտյան կողմից՝ լավայով: Մոխիր է նկատվել հրաբխին մերձակա Պեդարա, Վիագրանդե և Ջիարե գյուղերում:
Հրաբխի նախորդ ժայթքումը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 3-ին, իսկ ընդհանուր առմամբ այն ժայթքել է մոտ 200 անգամ:
