«Տարվա կենսաբազմազանություն 2016» ցուցահանդես

Ս.թ. մայիսի 22-ին, ժամը 10:00- 18:00,  Երևանի Անգլիական այգում կկայանա «Տարվա կենսաբազմազանություն 2016» հանրային արշավի ամփոփիչ միջոցառումը (ցուցահանդեսին):

Ցուցահանդեսի ընթացքում տեղեկատվական ստենդերի միջոցով ներկայացվելու են հանրային քվեարկությանը մասնակցող տեսակները, մրցույթի մասնակիցների ներկայացրած (կենդանու, բույսի, քարաքոսի և սնկի) լուսանկարները: Ինչպես նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքները, որոնք վերաբերվում են ՀՀ կենսաբազմազանությանը: Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունենալու մրցութային լուսանկարների հանրային քվեարկություն, և միջոցառման ավարտին կհայտարարվեն քվեարկության միջոցով ընտրված երեք լավագույն աշխատանքները: Հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով:

ՄԱԿ-ի որոշմամբ ամեն տարի մայիսի 22-ը նշվում է որպես Կենսաբազմամզանության միջազգային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել կենսաբազմազանության խնդրիների վրա: Այս օրվա կապակցությամբ աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ:

«Տարվա կենսաբազմազանություն 2016» արշավը իրականացնում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, ՄԱԿ-ի կողմից հայտարարված կենսաբազմազանության տասնամյակի 2011-2020 շրջանակում, «Ռաֆֆորդ» հիմնադրամի աջակցությամբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում