NASA-ն ցուցադրել է Մարսի վրա գոլորշացող քարեր

NASA-ն ցուցադրել է Մարսի վրա գոլորշացող ածխածնի երկօքսիդով ծածկված հսկայական գլաքարերի լուսանկար: Մոլորակի հարավային կիսագնդում տեղի ունեցող այդ գործընթացը նշանակում է ձմռան վերջ: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով NASA-ին:

Հսկայական գլաքարերը գտնվում են ավազաթմբերով ծածկված տեղանքում: Ածխածնի երկօքսիդի սուբլիմացիան (նյութի անցում պինդ վիճակից գազանմանի՝ շրջանցելով հեղուկը) տեղի է ունենում արևի լույսի ազդեցությամբ: Սուբլիմացիայի տեղը կարելի է նկատել մուգ բծերով լուսանկարի վրա:

Լուսանկարը ստացվել է MRO (Mars Reconnaissance Orbiter) կայանի HiRISE (High Resolution Imaging Science Experiment) գիտական գործիքով:

PIA15881_modest

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում