Գառնեցիներին ուղղված սպառնալիքները շոշափելի փուլ են թևակոխել

Սպառնալիքների ավելի շոշափելի փուլ ենք թևակոխել Ազատ գետն ու կիրճը անապատացումից փրկելու պատճառով:

Այսօր արդեն 099-22-22-99 հեռախոսահամարից զանգով չսպառնացին, այլ ուղղակի 3 տղամարդ մտան դեղատուն` ինձ մոտ, փորձեցին տիրական ու սպառնալիքի երանգավորում ունեցող պահվածքով վախեցնել ինձ, թե ստուգողներ են ուղարկելու ինձ մոտ ու չմոռացան միտումնավոր հատուկ շեշտել տղայիս մասին, անպատասխանատու հայտարարություն անելով, որ իմ տղան չի ծառայել հայոց բանակում:

Ի հիասթափություն իրենց` ասեմ, որ իմ տղան ծառայել է հայոց բանակում:
Երբ ես ասացի, որ ոստիկանություն եմ զանգահարելու, արագ հեռացան:

Եկել էին «Ջիպ» մակնիշի մեքենայով (մերսեդես բրաբուս) մոխրագույն, համարանիշը` 01 TP 001:

Արուսյակ Այվազյան - ֆեյսբուք:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում