Վարչապետի այգիները Նարեկ գյուղում՝ ահա թե ուր են գնալու Ազատ գետի ջրերը

Վարչապետի այգիները Նարեկ գյուղում՝ ահա թե ուր են գնալու Ազատ գետի ջրերը։

Համաշխարահային Բանկի տված վարկով ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի շրջանակներում Գառնիի հեթանոսական տաճարի ներքևից 28 կմ-անոց խողովակով Ազատ գետի ջուրը տեղափոխելու է Արտաշատի 12 գյուղեր 1232 հեկտար ոռոգելու համար: Դրանից 640-ը գտնվում է Նարեկ գյուղում, որտեղ ըստ տեղացիների միաբերան պնդումների հսկայական հողատարածքներ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Գյուղացիներից իմացանք, որ այդտեղ խոշոր հողատարածքներ ունեն նաև գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Համաշխարհային բանկը շատ լավ գիտենալով, որ իր տված փողերը ծառայում են ոչ թե Հայաստանի քաղաքացիների, այլ կոռուպցիոն համակարգի և մի խումբ պաշտոնյաների շահերին, ամեն դեպքում չի դադարեցնում այս ծրագրի ֆինանսավորումը։

 

Համահայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջից։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում