Հետաքրքիր փաստեր աշխարհից (ֆոտո)

1.Ամենից շատ կարտոֆիլ ուտում են պարագվայցիները: Յուրաքանչյուր բնակիչ տարեկան ուտում է 225 կգ կարտոֆիլ:

2.Ամենից շատ շաքար օգտագործում են Կոստա Ռիկայի բնակիչները, յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկնում է 60 կգ շաքար:

3.Ամենից շատ միս օգտագործում են նորզելանդացիները, յուրաքանչյուր բնակչի տարեկան բաժին է ընկնում 117 կգ միս։

4.Ամենից շատ գարեջուր խմում են չեխերը: 126 լիտր' ահա նրանց տարեկան չափաբաժինը:

5.Ալկոհոլի մեծ բաժինն ընկնում է Հարավային Աֆրիկայի սպիտակամորթներին: Նրանցից յուրաքանչյուրը տարեկան խմում է 8.2 լիտր մաքուր սպիրտ:

6.Ամենից շատ կոնֆետեղեն են ուտում անգլիացիները՝ տարեկան 14,1 կգ է բաժին ընկնում յուրաքանչյուրին:

7.Սուրճ ամենից շատ օգտագործում են շվեդները: Ամեն մի շվեդի տարեկան բաժին է ընկնում 12 կգ սուրճ:

8.Խմելու ջուր ամենից շատ օգտագործում են ամերիկացիները: Նրանք օրական սպառում են 2 միլիոն 100 հազար տոննա ջուր:

9.Հյուրերին ամենամեծ ճաշաբաժին է մատուցվում բեդուինների հարսանիքում: Խաշած ձվերը դրվում են ձկան փորի մեջ, ձկները՝ եփած ճտերի մեջ, ճտերը՝ եփած ոչխարների մեջ, իսկ ոչխարները' ուղտի մեջ։

10.Ջայլամի մեկ ձվով ձվածեղ են մատուցում 10 մարդու, քանի որ մեկ ձուն հավասար է հավի 20-25 ձվի:

11.Ամենալայն ծառուղին գտնվում է Կալիֆորնիայում: Ծառուղու լայնությունն անցնում է 140 մետրից:

12.Ամենալայն ջրվեժը Կիոն է, որը գտնվում է Լաոսում: Բարձրությունն ընդամենը 15-21 մետր է, իսկ լայնությունը մոտ 11 կմ:

13.Ամենաստույգ կշեռքը գերմանական արտադրության Սարտորի–US-4108 էլեկտրոնային փոքրիկ կշեռքն է: Դրան զիջում է հոլանդական Ֆիլիպս ֆիրմայի պատրաստած կշեռքը, որը կարող է չափել գրամի մինչև հարյուրմիլիոներորդական մասը:

14.Ցամաքային օձերից ամենաթունավորը Ավստրալիայում հանդիպող երկու մետրանոց տափակագլուխ օձն է։

15.Աշխարհի ամենանեղ փողոցը գտնվում է իտալական Ռիպատրանսոնում: Փողոցի լայնությունը տեղ-տեղ հասնում է 38 սմ-ի:

16.Ամենապայծառ աստղագիտական օբյեկտը հայտնաբերել է գերմանացի աստղագետ Գ. Կյուրը։ Օբյեկտը գտնվում է 10 միլիարդ լուսատարի հեռավորության վրա: *** Մարդկության ամենահին երգերը օրորոցայիններն են: Աշխարհում չկա ոչ մի ազգ ու մշակույթ, որ չունենա օրորոցային երգեր:

17.Աշխարհի ամենալուռ վայրը հեռախոսային Բելլ ընկերության ձայնամեկուսիչ սենյակն է, ուր կլանվում է ձայնային հաճախականության 99,98 տոկոսը:

18.Մոլորակի վրա ամենափոքրիկ փոշին հելիումի փոշին է:


Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում