Կանաչ ջրիմուռներ. ՀՀ Բույսեր

Կանաչ ջրիմուռներ (լատ.՝ Chlorophyta), ստորակարգ բույսերի բաժին։

Կառուցվածքը
Բնորոշ կանաչ գույնը պայմանավորված է բջիջներում գերակշռող քլորոֆիլով։ Կանաչ Ջրիմուռները համարյա նույն հարաբերությամբ պարունակում են այն պիգմենտները (a և b քլորոֆիլ, կարոտին, քսանտոֆիլ), ինչ բարձրակարգ բույսերը։ Լինում են միաբջիջ, գաղութային և բազմաբջիջ։ Վերջիններս մեծ մասամբ թելանման են, հազվադեպ թիթեղանման։ Բջիջներն ունեն մեկ կամ մի քանի քրոմատոֆոր, միակորիզ են, երբեմն բազմակորիզ։

Բազմացումը
Բազմանում են անսեռ, սեռական և վեգետատիվ ճանապարհով։

Տարածվածությունը
Հայտնի է մոտ 5700 տեսակ, 360 ցեղ՝ տարածված հիմնականում քաղցրահամ ջրերում, երբեմն՝ ծովերում։ Առանձին տեսակներ աճում են ծառերի բների վրա, հողում։ Միաբջիջ և գաղութային ձևերը մտնում են պլանկտոնի բաղադրության մեջ և մեծ քանակությամբ բազմանալով՝ փոխում են ջրի գույնը։

Օգտագործումը մարդկու կողմից
Օգտագործվում են որպես սննդանյութ, կանգնած ջրերի կենսաբանական մաքրման, ինչպես նաև փակ էկո-համակարգերում (օրինակ, տիեզերանավում, սուզանավում) օդը վերականգնելու համար:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում