Տնային մուկ. ՀՀ Կենդանական աշխարհը
Տնային մուկ (լատ.՝ Mus musculus), կրծողների կարգի մկնանմանների ենթակարգի կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է գրեթե ամենուր։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 7-11 սմ է, պոչինը՝ 4-10 սմ. Դունչը սուր է, ականջները՝ ուղղված առաջ։ Գունավորումը բազմազան է (մոխրագույնից սպիտակ)։
Բազմացում և զարգացում
էգը ծնում է 5-7 ձագ (տարեկան մի քանի սերունդ)։ Ապրում է մեծ ընտանիքներով։
Սննդառություն
Ամենակեր է (վնասում է հատիկավոր բույսերը, ոչնչացնում և, աղտոտում սննդամթերքը)։
Որոշ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա) հարուցիչների փոխանցող է։ Պայքարը՝ քիմիական և մեխանիկական միջոցներով։ Փորձակենդանի է (հատկապես սպիտակը)։
