Մահացու կորոնավիրուսը կարող է հանգեցնել հազարավոր ընտանի կենդանիների մահվան

Չինաստանի Ուհան նահանգում գործող կենդանապաշտպան կազմակերպությունն այս օրերին փրկել է ավելի քան 200 տնային կենդանի: Կենդանիների տերերը լքել են նահանգը հունվարի 23-ից շուտ և չեն կարողացել վերադառնալ հայտարարված կարանտինի հետևանքով, ինչի պատճառով հարյուրավոր կենդանիներ մնացել են բնակարաններում փակված: 

Կազմակերպության նախագահն ասել է, որ եթե իրենք կենդանիներին համապատասխան օգնություն չցուցաբերեին, ապա կատուներն ու շները կմահանային մինչև տերերի վերադարձը: Կենդանիների տերերը կազմակերպության աշխատակիցներին տրամադրել են բնակարանների մուտքի կոդերը, իսկ անհրաժեշտության դեպքում վճարել են դռները կոտրելու համար: Կենդանապաշտպաններն անվճար սնունդ են տրամադրել ավելի քան 200 ընտանի կենդանիների: 

Կենդանապաշտպաններին դիմել է ավելի քան 700 ընտանիք: Տարածքում հաշվվում է ավելի քան 600-800 հազար տնային կատու և շուն: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ տեղի իշխանությունները հայտարարել են կատուներին և շներին կրակելու մասին, եթե նրանց տերերը չկարողանան ապահովել պատշաճ խնամակալություն: Շատ քաղաքներում ընդհանրապես արգելվել է կենդանիներին դուրս հանել փողոց: 

Իշխանությունները կարծում են, որ տնային կենդանիները կարող են հանդիսանալ կորոնավիրուսի կրողներ, սակայն, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալներով՝ չկա որևէ ապացույց, որ մահացու վիրուսը կարող է փոխանցվել շներին կամ կատուներին: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում