Պարսկական ավազամուկ. ՀՀ Կենդանական աշխարհը

Պարսկական ավազամուկ (լատ.՝ Meriones persicus), ավազամկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ ՀՀ-ում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի և այլ մարզերի կիսաանապատային գոտիներում, քարքարոտ հացահատիկային դաշտերում և այլն։

Կառուցվածքը
Մարմնի երկարությունը 17,5 սմ է, պոչինը՝ 18,8 սմ։ Մարմնի վերին մասն ավազագույն է, որովայնը՝ սպիտակավուն։ Պոչը մազակալած է և վերջանում է մոխրագույն կամ դարչնագույն վրձնիկով։ Ապրում է միայնակ՝ գետնափոր (երկարությունը՝ մինչև 250 սմ, խորությունը՝ 120 սմ) պարզ կառուցվածքով բներում։ Սնվում է խոտաբույսերով և սերմերով։ Տաք եղանակներին գործունյա է գիշերը, ձմռանը՝ նաև ցերեկը։ Ձմռան համար կուտակում է կերի մեծ պաշար։ Բազմանում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում 3-9 ձագ։ ժանտախտի հարուցչի հիմն, կրողն է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում