Փիփերթ. Դեղաբույսեր

Փիփերթ կամ մոլոշ (լատ.՝ Malva), բալբա, բաղջուկ, փիփերթազգիների (տուղտազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, ճանապարհների և բնակավայրերի մոտ, ցանքերում՝ որպես մոլախոտ և այլն։

Որոշ տեսակներ դեղաբույսեր են (ունեն խորխաբեր, փափկեցնող հատկություններ). պարունակում են վիտամիններ E, C, կարոտին (A-նախավիտամին), ներկանյութ և այլն։ Տերևներն ու մատղաշ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Գեղազարդիչ է և մեղրատու։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում