Տուղտավարդ. Դեղաբույսեր
Տուղտավարդ (լատ.՝ Alcea), մոլոշավարդ, սուլթան վարդ, տուղտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է քարքարոտ լանջերին, լեռնատափաստաններում, ժայռաճեղքերում, ընկուզենու, գիհու նոսրանտառներում, թփուտներում և այլն:
Բույսի վերգետնյա մասը պարունակում է բազմաշաքարներ (գլյուկոզ, ռամևոզ, արաբինոզ ), ածխաջրեր, վիտամիններ և այլն։ Արմատներից պատրաստված խյուսով բուժում են թարախապալարները (արագ հասունացնում է) և վերքերը։ Ծաղիկների Եփուկն օգտագործում են տիֆի և այլ տենդային հիվանդությունների ժամանակ։ Կիրառվում է գեղազարդիչ ծաղկաբուծության մեջ։