Ուրց. Դեղաբույսեր

Ուրց (լատ.՝ Thýmus) խուլեղինջազգիների (շրթածաղկավորների) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 400) տեսակ։

Այն օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն։ Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով։

Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։

Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում