Ունաբ. Դեղաբույսեր

Ունաբ (լատ.՝ Ziziphus), դժնիկազգիների ընտանիքի պտղատու բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։

Տարածված են Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում։ Վայրի վիճակում հանդիպում է Առաջավոր Ասիայում, Հիմալայներում, Հյուսիսային Չինաստանում, Ճապոնիայում։ Մշակում են Ճապոնիայում, Պակիստանում, Աֆղանստանում, Չինաստանում, Թուրքմենիայում և Ուզբեկստանում։ Առավել տարածված է Չինական Ունաբը (Ունաբ սովորական, Ziziphus jujuba):

Հանդիպում է Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին լեռնային գոտիներում (մինչև 1400 մ բարձրություններում)։ Աճում է գետահովիտներում, հարավային լանջերին։

ւնաբին իր բուժական հատկանիշներով հայտնի է եղել դեռևս շատ վաղ շրջաններից։ Բուժական նյութերով օժտված են պտուղները, տերևները, սերմերը, բողբոջները, արմատները և բնափայտը։ Ամենալավ արդյունք ապահովում են թարմ վիճակում օգտագործվող նյութերը։

Բուժական նպատակով հավաքում են տերևները։ Տերևները պարունակում են դաբաղանյութեր, ֆլավոնային գլիկոզիդներ, սապոնիններ, խեժանյութեր, լորձանյութեր, շաքարներ, օրգանական թթուներ, վիտամին C։ Տերևներն օժտված են խորխաբեր, սրտի ռիթմը կարգավորող և հիպոտենզիվ ազդեցությամբ։ Պտուղներն օժտված են հեմոստատիկ, կազնամուղ, միզամուղ, ցավազրկող, արյուն մաքրող, հակամիկրոբային և վերք բուժիչ ազդեցությամբ։ Կորիզներն ունեն հանգստացնող և թեթև քնաբեր հատկություն, իջեցնում են զարկերակային ճնշումը։

Չոր կամ թարմ պտուղներն ուտելը օգտակար է հիպերտոնիկ հիվանդության ժամանակ
Պտուղների եփումը օգտակար է սակավարյունության, լուծի, թուլության, գլխապտույտի, չոր հազի դեպքում, բարձրացնում է տոնուսը և իջեցնում արյան մեջ խոլեստերինի պակասությունը
Տերևների թուրմը կարելի է օգտագործել հիպերտոնիայի, թոքերի հիվանդությունների դեպքում

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում