Ոսպ. Դեղաբույսեր
Ոսպ (լատ.՝ Lens), միամյա բույս է, պատկանում է բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին միամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 6 տեսակ։
ՀՀ-ում՝ 3 տեսակ՝
Ոսպ ոսպնյականման (L.ervoides),
Ոսպ արեվելյան (L. orientalis),
Ոսպ ուտվող (L. culinaris):
Առաջին երկուսը վայրի վիճակում հանդիպում են Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերում (մինչև ստորին լեռնային գոտիներ): Աճում են անտառներում, ժայռաճեդքերում, չոր, քարքարոտ լանջերին։ Գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Ուտվող Ոսպ կարելի է մշակել գրեթե բոլոր մարզերում՝ մինչև վերին լեռն, գոտիները։
Բժշկության մեջ օգտագործվում են ոսպի սերմերը։
Հայկական բժշկության մեջ ոսպն օգտագործել են զարկերակային արյան ճնշման բարձրացման, մաշկային ցաների, նշիկների բորբոքումների, կերակրափողի խոցերի, հազի, խոցերի, աչքի, ականջի բորբոքումների, աչքի սպիտակափառության, բարորակ և չարորակ ուռուցքների, ոսկրացավի, լյարդի հիվանդությունների, մարսողական ուղու բորբոքումների, լուծի, ջրգողության բուժման համար։