Մարիխուանա. Դեղաբույսեր
Մարիխուանա (իսպ.՝ marijuana, marihuana) (նաև՝ կանեփ, պլան, խոտ, անաշա, բամբուկ, գանջա, գանչ), հոգեմետ (հոգեներգործուն) նյութ է, որը ստանում են կանեփից։ Մարդու օրգանիզմի վրա ազդեցությունը պայմանավորված է կանեփում պարունակվող հոգեմետ նյութերով (կանաբինոիդներով), որոնցից ամենաակտիվն է ՏՀԿ-ն (դելտա 9-տետրահիդրականաբիդոլ)։ Տարբերում ենք կանեփի երեք հիմնական տեսակ՝ սովորական կանեփ (լատ.՝ Cannabis sativa), հնդկական կանեփ (լատ.՝ Cannabis indica) և մոլախոտային կանեփ (լատ.՝ Cannabis ruderalis)։
Մարիխուանայի բժշկության մեջ գործածել են դեռևս Հին Հնդկաստանում և Մերձավոր Արևելքում, որտեղ կանեփը լայն տարածում էր գտել որպես ցավազրկող, հակաէպիլեպտիկ, հակացնցումային միջոց։ Մարիխուանայի օգտագոծման պատմությունը սկսվում է ամենաքիչը մեր թվարկությունից առաջ XVIII դարից։ Եվրոպական բժշկության մեջ մարիխուանայի օգտագործման վերաբերյալ առաջին հիշատակումները վերաբերում են XIX դարի երկրորդ կեսին Անգլիայի կողմից Հնդկաստանի գաղութացման ժամանակաշրջանին, երբ զինովարակն վիրաբույժները սկսեցին մարիխուանան օգտագործել ցավազրկման, մկանների սպազմերի բուժման, էպիլեպսիայի և ռևմատիզմի ցավազրկման համար։ Անգլիական գաղութային կորպուսի զինվորական բժիշկների շնորհիվ՝ մարիխուանայի դեղամիջոցները լայն տարածում գտան տասնիններորդ դարի Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։
Ժամանակակից տվյալներով (2011) մարիխուանայի օգտագործումը քրոնիկ ցավով տառապողների համար (մասնավորապես նրանց, ովքեր ունեն չարորակ քաղցկեղ) թույլ է տալիս նվազեցնել ցավը օպիոդնային անալգետիկների հետ միաժամանակյա նվազեցման դեպքում։ Կանեփի դեղամիջոցների հակափսխման գործառույթը հատկապես օգտակար է քաղցկեղի քիմիոթերապիայի և ՁԻԱՀ-ի ժամանակ։ Մի շարք երկրներում (Կանադա, Իսրայել, Իսպանիա, Մեծ Բրիտանիա) Sativex դեղամիջոցը, որը բաղկացած է բնական կանաբինոիդներից (ՏՀԿ և ԿԲԴ) և օգտագործվում է սկլերոզի բուժման համար։
Հնդկական կանեփում, ինչպես նաև դրանից պատրաստվող դեղամիջոցներում կան այնպիսի նյութեր, որոնք կապ ունեն էնդոգեն կանաբինոիդների (էնդականաբինոիդների) հետ, մասնավորապես՝ անանդամիդի։ 2003 թվականին Nature Medicine (անգլ.) ամսագրում նշվում էր, որ ուղեղի էնդոկանաբինոիդային համակարգը մասնակցում է ցավի, հիշողության, նեյրոդեգենարացիայի մի շարք գործընթացների և որ կանաբինոիդները ունեն հատուկ կլինիկական պոտենցիալ։
Մարիխուանան և նրանից պատրաստվող դեղամիջոցները հաջողությամբ օգտագործվում են քաղկցեղով և ՁԻԱՀ-ով հիվանդների վիճակը բարելավելու համար։ ՏՀԿ-ն օգնում է նաև քաղցկեղի դեղամիջոցներից առաջացած սրտխառնոցի դեպքում։ Մի շարք երկրներում (օրինակէ Հոլանդիայում և Կանադայում) մարիխուանան՝ որպես դեղամիջոց, գործածվում է քաղցկեղով հիվանդների քիմիոթերապիայից առաջացած սրտխառնոցի դեպքում։
Միևնույն ժամանակ, դեղաբանական հետազոտությունները ցույց չեն տալիս կանեփի առավելությունը այլ ավանդական հակափսխման և անալգետիկ միջոցների նկատմամբ։ Որպես արդյունք՝ կանեփի դեղամիջոցների ցավազրկման բնույթը բացառող է՝ ավանդական միջոցների անհատական անտանելիության դեպքում։
The Guardian-ի տեղեկությամբ՝ Մադրիդի նշանավոր հետազոտական կենտրոններից մեկի գիտականները ապացուցել են, որ կանաբիսը կարող է վերացնել Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների հիշողության կորուստը։ Նրանց նախնական հետազոտություն ը ցույց է տվել, որ տետրահիդոկանաբինոլը՝ մարիխուանայի հիմնական բաղադրիչը, կանգնեցնում է այն հատվածների գործունեությունը, որոնք առաջացնում են ուղեղի նեյրոնների վնասում։ Հիշողության կորստյան մեխանիզմը ամբողջովին ուսումնասիրված չէ, բայց, ենթադրվում է, որ այդ խնդիրը մասամբ կապված է միկրոգլիայի գլիալ մակրոֆագների հետ, որոնք ուղեղի նյարդային բջիջների շուրջը ծածկույթ են ձևավորում։ Ալցհեյմերի հիվանդության դեպքում միկրոգլիայի գործունեությունը դուրս է գալիս վերահսկողությունից և վնասում է նեյրոնների՝ վերացնելով ուղեղի ամբողջական հատվածներ։
Մինչ այդ, ԱՄՆ-ի օրենսդրությունը խաթարում է մարիխուանայի կլինիկական արդյունավետության վերաբերյալ փորձերի կատարմանը։ Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը մի դեղագիտական ընկերության թույլատրել է աճեցնել կանեփի տարբեր տեսակներ՝ դրանցից կլինիկական նպատակներով մարիխուանա պատրաստելու համար։