Մատուտակ. Դեղաբույսեր
Մատուտակ (լատ.՝ Glycyrrhiza), քաղցրարմատ, մարուխ, մանակ, մատուտիկ, բիան, բակլազգիների թիթեռնածաղկավորների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։
Օգտագործվում է ծխախոտի, գարեջրի, սննդի արդյունաբերության և բժշկության մեջ։
Բժշկական նպատակներով օգտագործում են Glycyrrhiza Glabra և Glycyrrhiza Uralensis։ Մատուտակի արմատից պատրաստում են օշարակ, որը դրսևորում է խորխաբեր ազդեցություն։ Մատուտակը մտնում է բազմազան դեղամիջոցների կազմի մեջ։