Մամուխ. Դեղաբույսեր

Մամխենին վարդազգիներին պատկանող փշոտ թուփ է, ձվաձև ատամնեզր տերևներով։ Լատիներեն անվանումն է՝ Prunus spinosa L.։

Ծաղիկները մանր են, հնգաթերթ, սպիտակ, դառը նշի հոտով։ Պտուղը կորիզապտուղ է, կլոր, մուգ գույնի, թթվաքաղցր, ուժեղ տտիպ համով։ Ունի գորշամոխրավուն, թեթևակի ճաքճքված կեղև։ Ծաղկում է գարնանը, մինչև տերևների դուրս գալը, պտղակալում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Բույսը բավականաչափ չորադիմացկուն է և լուսասեր։

Բուժման համար հիմնականում օգտագործում են բույսի ծաղիկները և պտուղները։

Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Հռոմի և Հին Հունաստանի բժիշկները դեղաբույսի պտղահյութը օգտագործել են դիզենտերիայի ժամանակ։ Աշխարհի տարբեր ժողովուրդների բժշկության մեջ մամխո պտուղները թարմ վիճակում կամ եփուկի ձևով օգտագործում են որպես մածող, հակաբորբոքիչ և կազդուրիչ միջոց՝ աղիների խանգարումների, ձայնի խզման և հազի ժամանակ։ Ծաղիկները որպես լուծող օգտագործում են այլ լուծողականների հետ։ Դրանք օժտված են նաև միզամուղ և խուխամուղ հատկություններով և առավել գնահատվում են մանկական հիվանդությունների բուժման ժամանակ։

Չեխական բժշկության մեջ պտղաթեյն օգտագործում են մաշկային ցանավորումների և հազի ժամանակ։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տերևների եփուկը նշանակում են մաշկային ախտահարումների և միզուղիների բորբոքման ժամանակ՝ որպես միզամուխ և հակաբորբոքիչ։

Մամխի պտուղները օժտված են արտահայտված հակաբորբոքիչ, մածող, սպազմալիտիկ և նյութափոխանակությունը կարգավորող հատկություններով։ Մամխի պտուղները սննդային արժեքով գերազանցում են սալորին, դեղձին, հոնին, տանձին, կիտրոնին, խնձորին և նարնջին։ Նրանցից պատրաստում են գինի, մուրաբա, կոմպոտ, չիր, պովիդլո, պաստեղ, ցուկատ, մարինատ, օշարակ, իսկ կերակրի մեջ օգտագործում են որպեսհամեմունք։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում