Մաղադանոս. Դեղաբույսեր

Մաղադանոսը (լատ.՝ Petroselínum) կարոս, ազատքեղ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա բուրավետ խոտաբույսերի ցեղ։

Համեմունքային բույս է. օգտագործվում է (թարմ և չորացրած) կերակուրների, պահածոների, թթուների մեջ։

Մաղադանոսի թարմ արմատները և հատկապես սերմերը ունեն միզամուղ ուժեղ հատկություն։ Մաղադանոսը պարունակում է ֆոլիաթթու, որը հանդիսանում է արյունաստեղծ օրգանների հզոր խթանիչ։

Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսն օգտագործել են որպես տրամադրություն բարձրացնող, մարդուն կայտառացնող միջոց։ Նրանով բուժել են երիկամի քարային, միզապարկի, ինչպես նաև շագանակագեղձի հիվանդությունները։

Մաղադանոսի խիտ եփուկը կիտրոնի հյութի հետ օգտակար է կոսմետիկայի մեջ, դեմքի պեպենների և այլ լաքաների բուժման համար։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում