Կատվալեզու. Դեղաբույսեր

Կատվալեզու (լատ.՝ Bidens), բարդածաղկավորների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 130 տեսակ։ Առավել տարածված է B. tripartita տեսակը, որը դեղաբույս է։

Աճում է շրառատ վայրերում, ճահճուտներում, խոնավ մարգագետիններում։ Հայաստանում տարածված է Մարտունու շրջանում, Սևանի ավազանում, Գորիսի, Կապանի անտառային գոտում։ Պարունակում է եթերային յուղեր, լորձ, դաբաղանյութեր, սոսնձանյութ և այլն։

Դեղագործության համար պիտանի են բույսի վերգետնյա մասերը, որոնք պետք է հավաքել մինչև ծաղկելը կամ ծաղկման շրջանում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում