Խլածաղիկ. Դեղաբույսեր
Խլածաղիկ (լատ.՝ Scrophularia), խռովխոտ, խլաբույս, խլածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ժայռաճեդքերում, խոտածածկ լանջերին, քարացրոններում, գետերի, լճերի, առուների ափերին, մարգագետիններում, այգիներում և այլն։
Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, սապոնիններ, աղաղանյութեր։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, լեղամուղ, հակաճիճվային, հակաբորբոքային միջոց։ Թունավոր է և մեղրատու։ Խլածաղկի ցողուն ընդգրկողը (Տ. amplexicaulis) հանդիպում է միայն Սյունիքի մարզում, աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում (2500- հյլածաղիկ ոսկեծաղկային Խլոպուզ 3000 մ բարձրներում), ժայռերի մեջ, խոնավ վայրերում, խլածաղիկ ատրպատականյանը (Տ. atropatana)՝ Արագածոտնի մարզում (Ֆանտան գյուղում) և Խոսրովի անտառ արգելոցում, աճում է չոր, քարքարոտ, խճաքարոտ լանջերին, ճալաքարերում և փլվածքներում (ստորին, հազվադեպ՝ միջին լեռն, գոտիներում), Թախտաջյանի խլածաղիկ հազվադեպ բնաշխարհիկ է, հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Արծվաբերդի շրջակայքում). աճում է ժայռաճեդքերում (2300-2700 մ բարձրներում)՝ գրանոդիորիտների վրա։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։