Լերդախոտ. Դեղաբույսեր

Լերդախոտ (լատ.՝ Teucrium), զարոշ, գետնակաղնի, կենարար, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, կիսաթփերի կամ թփերի ցեղ։

Տարածված է բոլոր մարզերում (հատկապես՝ միջին լեռնատափաստաններում և անտառային գոտում)։ Աճում է չոր, քարքարոտ, ավազոտ լանջերին։

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, դառը և աղաղող նյութեր, ասկորբինաթթու և այլն։ Ժողովրդավարական բժշկության մեջ օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ միջոց և այլն։ Լերդախոտ գորշը (Teucrium canum) Կովկասի հազվադեպ բնաշխարհիկ է, հանդիպում է Արթիկի շրջակայքում (Շիրակի մարզ), աճում է միջին լեռնային գոտում՝ կավոտ և քարքարոտ լանջերին (1800 մ բարձրություններում)։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում