Իժախոտ. Դեղաբույսեր
Իժախոտ, քարբախոտ, օձի գլուխ, ախիոն ՝ (լատ.՝ Echium), գաղտրիկազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի միջին լեռն, գոտիներում։ Աճում է խոտածածկ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին, չոր վայրերում և այլն։
Դեղաբույս է. պարունակում է ալկալուդներ, սապոնիններ, կարոտին (A-նախավիտամին), վիտամիններ C, E, կարմիր գունակ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես խորխաբեր, հազը հանգստացնող միջոց։