Դափնեվարդ. Դեղաբույսեր

Դափնեվարդ (լատ.՝ Nerium), շնամեռուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Մշտադալար բարձր թփեր են։ Տերևները նեղ են, նշտարաձև, կաշեկերպ։ Ծաղիկները վառ են, խոշոր։ Պսակը վարդագույն է, կարմիր, սպիտակ կամ դեղին։ Պտուղը բազմասերմ տերևապտուղ է։ Հայտնի է 3 տեսակ։ Սովորական դափնեվարդ (լատ.՝ N․ oleander) ՀՀ-ում աճեցվում է Ղրիմի հարավային և Կովկասի Սևծովյան ափերին, Անդրկովկասում, Միջին Ասիայում։ Այլ վայրերում աճեցվում է որպես սենյակային բույս։ Թունավոր է․ պարունակում է գլիկոզիդներ (օլեանդրին, կորներին)։ Տերևներից ստացվում են ներիոլին, կորներին, որոնք հաբերի և լուծույթների ձևով օգտագործվում եև սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում