Դազիֆորա. Դեղաբույսեր
Դազիֆորա (լատ.՝ Dasiphora fruticosa), տերևաթափ թուփ է՝ 0,2-105 սմ բարձրությամբ։
Տարածված է Կովկասում, ԽՍՀՄ-ի Եվրոպական մասում, Սիբիրում, Հեռավոր Արևեքում, հարավային Եվրոպայում, Չինաստանում, Ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայում, Մոնղոլիայում, Միջին Ասիայում։
Հայկական ԽՍՀ-ում հանդիպում է Ախուրյան գետի վերին հոսանքներում, Սևանի ավազանում և Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, որտեղ աճում է գետակների ափերին, ալպյան և մերձալպյան գոտիների քարքարոտ լանջերում։
Կարելի է լայնորեն օգտագործել դեկորատիվ պարտիզագործության բնագավառում որպես երկարատև ծաղկող թփատոսակ։ Հեռանկարային է լայնորեն օգտագործելու գեղազարդ պարտիզագործության մեջ՝ որպես երկարատերև ծաղկող թփատեսակ և արդյունաբերական ձեռնարկությունների մերձակա կանաչ տնկարկներում՝ որպես գազադիմացկուն բուսատեսակ։