Գայլահատ մահացու. Դեղաբույսեր

Գոճմակազգիների ընտանիքին պատկանող 0,3-1,5 մ բարձրության թուփ է։ Աճում է ենթալպյան գոտու սաղարթավոր անտառներում, հիմնականում ստվերոտ, հումուսային խոնավ հողերում, ցաքուցրիվ, ոչ մեծ բուսուտներով։ Վաղ գարնանը, երբ ձորակներում ու հեղեղատներում դեռևս նստած է ձյունը, բոլորովին տերևազուրկ բույսի ճյուղերը (այստեղից էլ տերևատ անունը) ծածկվում են նուրբ վարդայասամանագույն ծաղիկներով, որոնք ունենում են վանիլի կամ հակինթի բուրմունք։

Բուժման նպատակով օգտագործում են հիմնականում կեղևը և պտուղները։ Կեղևը մթերում են վաղ գարնանը կամ ձմռանը, իսկ պտուղները հասունանալուց անմիջապես հետո։ Կեղևը մանր կտրտված վիճակում չորացնում են ստվերում՝ միջանցուկ քամու տակ, իսկ պտուղներն անմիջապես արևի տակ ու պահում տուփերի մեջ։ Հումքի պիտանելիությունը 2 տարի է։ Դեղաբույսն ունի բուժական կիրառման հին պատմություն՝ գլխավորապես ժողովրդական բժշկության մեջ և հոմեոպաթիայում։ Կեղևը օֆիցինալ է միայն սակավաթիվ երկրներում։ Կեղևի և պտուղների ոգեթուրմն օգտագործվում է արտաքին՝ ռևմատիզմի, պոդագրայի, այտուցների, տարբեր բնույթի դիաթեզների և մաշկային որոշ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև թարախակույտերի շուտ հասունացման նպատակով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսը օգտագործվում է կոլիտների և ստամոքսային որոշ հիվանդությունների ժամանակ, իսկ քսուքի ձևով՝ ռևմատիկ և պոդագրիկ հոդաբորբերի դեպքում։ Գայլահատը օժտված է հակամիկրոբային և նախակենդանիները ոչնչացնող հատկությամբ։

Գայլահատը խիստ թունավոր է։ Հյութի մի կաթիլն ընկնելով մաշկի վրա, առաջ է բերում արտահայտված գրգռում, իսկ շրթունքների վրա՝ ցավոտ այտուցներ։ Ավելի վտանգավոր է, երբ հյութն ընկնում է աչքերի մեջ։ Պտուղները բավականաչափ քկում դրված ծաղիկների հոտից։ Թունավորման ժամանակ առաջանում է ընդհանուր թուլությաղցր են քաղցր են։ Թունավորումը առաջ է գալիս բույսի հետ շփվելուց, անգամ սենյաուն, , քնկոտություն, ապաթիա, նողկանք։ Պտուղների թունավորման ժամանակ առաջանում է փսխում, լուծ, կոկորդի քերծում, բերանի չորություն, ստամոքսացավ, գլխապտույտ, վախ, տեսողության խանգարում, վերջույթների դող, սրտային առիթմիա, շնչարգելություն։ Նման դեպքերում կատարում են ստամոքսի լվացում, ներարկվում նարկոտիկներ, սրտային միջոցներ և այլն։ Ուշագրավ է, որ մարդու համար խիստ թունավոր այս պտուղները հաճույքով ուտում են որոշ թռչուններ, և դրանով իսկ տարածում բույսի սերմերը։ Ի դեպ գայլախոտի թփերին անասունները խուսափում են մոտենալ։ Գայլախոտը դեկորատիվ և մեղրատու բույս է և կարիք ունի պաշտպանության, քանի որ նրա արիալները այնքան էլ մեծ չեն։ Եվրոպական մի շարք երկրներում այն վաղուց համարվում է անհետացող բուսատեսակ և վերցված է հատուկ հսկողության տակ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում