Արմավաթուփ. Դեղաբույսեր

Արմավաթուփ, մուրտ (լատ.՝ Myricaria), կարմրանազգիների ընտանիքի տերևաթափ թփերի և կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արմավաթուփ աղվեսագի (M. alopecuroides)։

Ցողունը շագանակամոխրագույն է, բարձրությունը՝ 1, 5-2 մ։ Տերևները մանր են, նստադիր, գծանշտարաձև, ամբողջաեզր, ընձյուղի երկայնքով խիտ դասավորված։ Ծաղկաբույլը հասկ է, ծաղիկները՝ վարդագույն, կարմիր կամ սպիտակ։ Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն։ Պտուղը տուփիկ է։ Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր (հիմնականում՝ կեղևում), վիտամին C (տերևներում)։ Բույսի կանաչ մասերի եփուկն օգտագործում են կանանց հիվանդությունների ժամանակ։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է գետափերին, չոր գետահովիտներում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում