Աստղաբույս. Դեղաբույսեր

Աստղաբույս (լատ.՝ Astrantia), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 10-12, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ աստղաբույս ամենամեծ (A. maxima), աստղաբույս եռաբաժան (A. trifida)։

Ծաղկաբույլը պարզ հովանոց է, ծաղիկները՝ վարդագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը գլանաձև, է, առանց պտղակրի։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ։ Եռաբաժան աստղաբույսը Կովկասի էնդեմիկ է։

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, անտառեզրերին։ Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 50-70 սմ։ Արմատամերձ տերևները երկարակոթուն են, թաթաձև եռաբաժան, վերինները՝ նստադիր եռաբաժան կամ եռաբլթակ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում