Առնասպար. Դեղաբույսեր
Առնասպար (լատ.՝ Androsace), գնարբուկազգիների ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 120), ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ առնասպար թավոտ (A. viilosa), առնասպար հայկական (A. armeniaca), առնասպար Ռադեի (A. raddeana), առնասպար խոշոր (A. maxima) և այլն։
Որոշ տեսակներ դեղաբույսեր են։ Գեղազարդիչ է։
Հայաստանում տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտու քարքարոտ, խճաքարային վայրերում, խոտածածկ չոր լանջերին, ցանքերում և այլն։