Ապուզանուկ. Դեղաբույսեր

Ապուզանուկ (լատ.՝ Eupatorium), ասպուզանուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 1200 (այլ տվյալներով՝ 600), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ ապուզանուկ կանեփանման (E.cannabinum)։

Դեղաբույս է. պարունակում է էուպարին, սապոնիններ, ճարպայուղ, ներկանյութ։ Արմատների պատրաստուկն օգտագործում են որպես միզամուղ, ճիճվամուղ, խորխաբեր, քրտնաբեր, վերքերն ամոքող միջոց։ Կոճղարմատներից ու տերևներից ստանում են սև և կապույտ ներկեր։

Տարածված է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է գետերի, լճերի ափերին, խոնավ ու ճահճոտ վայրերում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում