Ապուզան. Դեղաբույսեր

Ապուզան (լատ.՝ Epilobium), թորթոջ, առվի շահպրակ, ապուզանազգիների (իշախոտազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 215 (այլ տվյալներով ՝ 200), ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ ապուզան սակավածաղիկ (E. parviflorum), Ա.թավոտ (E. hirsutum), ապուզան ջղավոր (E. nervosum), ապուզան աղեղն ատերև (E. prionophyllum), ապուզան ճահճային (E. palustre) և այլն։ Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է խոնավ, ճահճոտ վայրերում, գետերի, լճերի ափերին և աղբյուրների մոտ։

Ցողունը ճյուղավոր է, հիմքում՝ սողացող ընձյուղներով, երբեմն՝ թաղիքավոր, բարձրությունը՝ 20-80 սմ։ Տերևները հերթադիր են, հակադիր և օղակաձև, ամբողջաեզր։ Ծաղիկները կանոնավոր են, ծիրանագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը քառանիստ պատիճանման տուփիկ է։ Սերմերը երկարավուն են, փուփուլավոր։

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, վիտամին C և այլն։ Մեղրատու է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում