Անճիտան. Դեղաբույսեր
Անճիտան (լատ.՝ Libanotis), հայխունկ, զառնաբ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ անճիտան անդրկովկասյան (L. transcaucasica)։
Դեղաբույս է. պտուղը, տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղեր (0, 1%), տերևները՝ վիտամին C։ Օգտագործում են որպես համեմունքային բույս։
Տարածված է Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և այլ մարզերում։ Աճում է չոր մարգագետիններում, լուսավոր անտառներում, ճամփեզրերին։