Այծամորուք. Դեղաբույսեր
Այծամորուք (լատ.՝ Galega), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3 (այլ տվյալներով՝ 6-8), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ այծամորուք դեղատու (G. officinalis) և այծամորուք արևելյան (G. orientaiis)։
ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ այծամորուք դեղատու (G. officinalis) և այծամորուք արևելյան (G. orientaiis)։ Աճում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի ենթալպյան բարձրախոտերում և մարգագետիններում, գետափերին, անտառի բացատներում։
Դեղատու այծամորուքը պարունակում է ալկալոիդ (գալեգին), վիտամին C, ինսուլինանման նյութ և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են շաքարախտի, բրոնխային հեղձուկի դեպքերում։