Բալթիկ և Հյուսիսային ծովերի «հանդիպումը» (ֆոտո)

Եվրոպայում գտնվող Յուտլանդիա թերակղզին բաժանում է Բալթիկ և Հյուսիսային ծովերը: Թերակղզու հյուսիսային մասը (ավելին քան 2/3-ը) պատկանում է Դանիային, հարավայինը՝ Գերմանիային (Շլեզվիգ-Հոլշտեյն երկիր):

Դանիայի ամենահյուսիսային դիրքում գտնվող Սկագեն քաղաքում հնարավոր է տեսնել զարմանալի բնական երևույթ. այստեղ «հանդիպում են» Բալթիկ և Հյուսիսային ծովերը:

Հին սլավոնները Բալթիկ ծովն անվանել են «Վարյագների ծով» (վարյագներ էին անվանում սկանդինավցիներին, նորմաններին): Գերմանացիներն առ այսօր էլ Բալթիկ ծովն անվանում են «Արևելյան ծով»` ի հակադրություն Հյուսիսային ծովի։

Բալթիկ և Հյուսիսային ծովերի «հանդիպման վայրում» ջրի գույնը կտրուկ տարբերվում է. հոսքերը չեն կարողանում «խառնվել իրար», քանի որ ունեն տարբեր խտություններ:

Տեղացիներն այս հատվածն անվանում են «աշխարհի ծայրը»:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում