Պատգամավորներին նախիրի պես քշեցին քվեարկելու Սևանի վախճանի համար. «ակտիվիստ»

Այսօր՝ հուլիսի 21-ին, բնապահպան, ակտիվիստ Արթուր Գրիգորյանը, լրագրողներին հայտարարեց.«Իշխանական պատգամավորներին նախիրի պես քշեցին քվեարկելու Սևանի վախճանի համար»: Մեկնաբանել է նաև հունիսին ընդունված Սևանա լճից՝ ջրի բաց թողնման, ծավալների մեծացման մասին օրինագիծը:

Իսկ մինչ այդ՝ ապրիլին, օրինագծի շուրջ բաց քննարկումներ են անցկացվել, որոնցում հայտարարվել է ջրի բաց թողնման, ծավալների մեծացման վնասի մասին: «Այդ ժամանակ կառավարությունը հայտարարում էր, որ միջոցառումը արտակարգ է, պետք է փրկել գյուղատնտեսությունը երաշտից. իբրև թե չեն բավականացնում գետերի և արտեզյան ջրերը: Սակայն, երբ օրենքն ընդունեցին, կառավարությունը անմիջապես բացեց արտեզյան հորատանցքները իր հաշվեկշռում՝ ոռոգման կարիքների համար: Ո՞վ կբացատրի այս ամենը», հարցրեց Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ թեև սկզբնապես ասվում էր տարեկան ջրի բաց թողումը մինչև 240 մլն խ.մ. բարձրացման մասին, սակայն վերջում ծավալն ավելացրին մինչև 270 մլն: «Ընդ որում, օրենքը խցկեցին մեկ օրվա ընթացքում, իշխանության պատգամավորները սեղմեցին կոճակները, ինչպես ձեռնածուներ, առանց հասկանալու, թե ինչի համար են քվեարկում», ընդգծել է բնապահպանը: Նրա կարծիքով, լճի նկատմամբ այսպիսի հանցավոր վերաբեմունքը կարող է ունենալ մի քանի պատճառ: Իսկ պատճառներից մեկն է փրկել խորտակման վտանգի առաջ հայտնված օլիգարխների ափամերձ «էլիտար» տները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում