Հաշվարկվում է Ջերմուկում բնությանը հասցված վնասի չափը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ն աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։ Ջերմուկում զննվել է հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք:

Տեսչական մարմնի աշխատակիցներն ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ զննություն են իրականացրել ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 12-15-ը Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԲԸՏՄ-ը։ 

Զննվել է շուրջ 7 հեկտար անտառային տարածք։ Հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը։ Նյութերը փոխանցվելու են իրավապահ մարմիններին։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում