Կենտրոնում ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային կոնցենտրացիան
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հունիսի 18-ին, 19-ին և 22-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունիսի 16-18-ը և 21-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում՝ հունիսի 20-22-ը։