Յաղդան ՓՀԷԿ-ը 22 մլն դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Իզոդրոմ» ՍՊԸ-ում ու հայտնաբերել, որ ընկերության «Յաղդան ՓՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայանը ոռոգման սեզոնին իրականացրել է 11.278.656 մխ ջրառ, որը նախատեսված չի եղել ջրօգտագործման թույլտվությամբ:

Նաև կատարված և պահպանված չեն փորձաքննական դրական եզրակացությամբ նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման պարտադիր պահանջներն ու պայմանները: Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ընդհանուր՝ 300.000 ՀՀ դրամի չափով։

«Իզոդրոմ» ՍՊԸ-ի կողմից ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության արդյունքում շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 22.557.312 ՀՀ դրամ։

Նշենք, որ ընկերությունը գործունեություն է իրականացնում ՀՀ Լոռու մարզի Յաղդան համայնքում, որը գտնվում է Ուռուտ գետի ափին։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում