Ուշադրություն․ հանրային քննարկում՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման շուրջ

ՇՄ նախարարությունը հատարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի երկրորդ հերթի բացահանքի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում անցկացնելու մասին։ Հայտարարությամբ մասնավորապես ասվում է․ 

««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. սեպտեմբերի 2-ին ժամը 12:30-ին, Շնողի համայնքապետարանի վարչական շենքում (գ. Շնող, 2փ 4/3շ հասցեում՝ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում) տեղի կունենա «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի երկրորդ հերթի բացահանքի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում