Աղտոտված արագիլների փետուրներն ուղարկվել են արտասահմանյան լաբորատորիա

NABU Հայաստանյան մասնաճյուղի ջանքերով իրականացվող աղտոտված փետրածածկով Սպիտակ արագիլների փետուրների նմուշառումը դեռ շարունակվում է, սակայն տեղեկացնում ենք Ձեզ, որ հավաքագրված նմուշների առաջին խումբն արդեն իսկ ուղարկվել է արտասահմանյան լաբորատորիա, որտեղ կիրականացվի համապատասխան փորձաքննություն՝ աղտոտիչ նյութի բաղադրությունը բացահայտելու նպատակով:

Փետուրները հավաքագրվում են լայն աշխարհագրությամբ՝ տարբեր վայրերից հավաքագրված փետուրների լաբորատոր հետազոտության արդյունքների համեմատության համար ևս:

Շուտով փետուրների մի քանի խմբաքանականեր ևս կուղարկվեն ՀՀ-ում և արտերկրում գործող տարբեր լաբորատորիաներ:

Լաբորատոր հետազոտությունները թույլ կտան նեղացնել հետազոտության շրջանակները և կմոտեցնեն աղտոտման աղբյուրների բացահայտմանը: Սա խնդրի բացահայտման ևս մեկ, շատ կարևոր բաղադրիչներից մեկն է, առանց որի ցանկացած ենթադրություն կմնա չհիմնավորված:

Ընդգծենք, որ վերջերս այս խնդրի շուրջ Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհուրդը նախաձեռնել էր հանդիպում-քննարկում, որին մասնակցել են նաև ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վերժ Գալոյանը, ԲԸՏՄ Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արմեն Արաբյան և այլոք։ Նախարարի հանձնարարականով պետք է պարզվեն այն կազմակերպությունները, որոնք կարող են ունենալ նման թափոններ և աղտոտել միջավայրը։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում