Ով է Շրջակա միջավայրի նորանշանակ փոխնախարարը

Օրերս Գայանե Գաբրիելյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։ Ներկայացնենք վերջինիս կենսագրությունը։ 

Կրթություն

• 2021 Հունիս
«Հայաստան․ Կանայք տնօրենների խորհրդում» ծրագիր

• 2021 Մարտ
Պետական-մասնավոր փոխգործակցության հարկաբյուջետային ծախսերի և ռիսկերի գնահատում ու կառավարում, Joint Vienna Institute, Վիեննա, Ավստրիա (առցանց)

• 2021 Փետրվար
Ներդրումների աջակցմանն ուղղված կարողությունների զարգացում, Japan International Cooperation Agency, Ճապոնիա

• 2015 Ապրիլ
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ՀՊՏՀ

• 2014 Սեպտեմբեր-Հոկտեմբեր
Գնումների վերապատրաստման և ուսուցման դասընթաց, Համաշխարհային բանկ

• 2014 Մարտ
Էլեկտրոնային գնումների անցկացման փորձի փոխանակում, Համաշխարհային բանկ

• 2012 Օգոստոս
«Անգլո-Կոնտինենտալ» դպրոց, Մեծ Բրիտանիա, Անգլիա, Բուրմութ

• 2008-2010
«Հանրային կառավարում», ՀՊՏՀ

• 2004-2010
«Պետական և մունիցիպալ կառավարում», ՀՊՏՀ

• 2001-2003
«Ֆրանս-Ֆորմասիոն» միջազգային դասընթաց

• 1992-2002
«Ե․Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոց»


Աշխատանքային գործունեություն

• 2019 Դեկտեմբեր – 2021 Հուլիս
«Հանրային ներդրումների քաղաքականության վարչության պետ», ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

• 2020 Օգոստոս
Մասնագիտական աջակցություն ԿԶՆ 6-ի տեղայնացմանն ուղղված աշխատանքային երրորդ խմբի համակարգող, «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ

• 2018 Սեպտեմբեր – առ այսօր
«Պետական գնումների փորձագետների միություն» ՀԿ, հիմնադիր

• 2017 Սեպտեմբեր – Նոյեմբեր
Հանրային առողջապահական ոլորտի գնումների դասավանդող - թիմի ղեկավար, ՀՀ առողջապահության նախարարության «Ավդալբեկյանի անվան Առողջապահական ազգային ինստիտուտ» ՓԲԸ

• 2016-2017
Գնումների փորձագետ, Աբովյանի քաղաքապետարան

• 2014-2015

Գնումների փորձագետ / Խորհրդատու, ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ

• 2014 Մարտ-Դեկտեմբեր

Ուսուցման և վերապատրաստման մարզային ծրագրի խմբի ղեկավար, «ՀՀ համայնքային միություն» ՀԿ

• 2013

Պատվիրատուների ձեռնարկի և ՓՄՁ-ների ուղեցույցի մշակող / խմբի համակարգող- Հայաստանում ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիր (ԱՄՆ ՄԶԳ), «Պրագմա կորպորացիա» ամերիկյան ընկերության հայաստանյան մասնաճյուղ

• 2013

«ՀՀ մարզային ծրագիր «Հանրային գնումների ուսուցման և վերապատրաստման դասընթացների փորձագետ / դասախոս»», ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

• 2012-2019

Դասախոս, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ / «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ

Դասավանդվող առարկաները՝

Հանրային ֆինանսներ

Ինովացիոն ֆինանսների կառավարում

Հանրային կառավարում

Նորարարության ռազմավարության կառավարում

Տուրիզմի կառավարում

• 2011-2013

Իրավաբանական վարչության առաջատար մասնագետ / գնումների փորձագետ, «Գնումների աջակցման գործակալություն» ՊՈԱԿ

• 2010

«ՀՀ համայնքների խոշորացման և համահարթեցման ծրագրերի իրականացման փորձագիտական խմբի անդամ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

• 2009-2011

Ապրանքների և ծառայությունների սպասարկման բաժնի առաջին կարգի մասնագետ / գնումների համակարգող, «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ

Լեզուներ`

Հայերեն - մայր լեզու,
Ռուսերեն - սահուն,
Անգլերեն - սահուն,
Ֆրանսերեն – միջին մակարդակ

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում