Դիլիջանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Հունիսի 12-ի երեկոյան Դիլիջանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները շրջագայության ընթացքում Դիլիջանի Թբիլիսյան խճուղուց բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատար։ Այն բարձված էր մոտ երեք ու կես խորանարդ մետր փայտանյութով։ 36-ամյա վարորդը, որը Դիլիջան քաղաքի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել անցած տարվա օգոստոսին։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում