Աննախադեպ մաքրման աշխատանքներ՝ Հրազդան գետի և Երևանյան լճի տարածքներում

Ավագանին հաստատել է Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման բնապահպանական 2022 թվականի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները:

Ծրագրով նախատեսվում է քաղաքն աղտոտող արտադրական ձեռնարկությունների կողմից օրենքով սահմանված կարգով վճարվող բնապահպանական հարկերից մասհանում կատարել համայքնին՝ լուծելու շրջակա միջավայրի աղտոտվածության, ջրային ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանության խնդիրները:

«Խորհրդային տարիներից ի վեր Հրազդան գետում ու Երևանյան լճում նման ծավալով մաքրման աշխատանքներ երբևէ չեն իրականացվել: Նախատեսվում են նաև ափամերձ տարածքներում որոշակի բարեկարգման աշխատանքներ: Մենք սկսել ենք փոքր քայլերով, իսկ հետագայում կան ավելի նպատակներ»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Ունենք շուրջ 15 հա վնասակար բույսերով ծածկված տարածք: Այդ բույսերն աճում են գոյացած թափոնների վրա և մեկ բույսը տարեկան գոլորշիացնում է մոտ 300 լիտր ջուր, ինչի հետևանքով ջրի ծավալը էապես նվազում է»,- ասել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը` նշելով, որ 2022թ. համար մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12540տ թափոնների հավաքագրում ու տեղափոխում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում