Առեղծված մնաց «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիան․․․ (ֆոտո)

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը գրել է «Նահատակ» պոչամբարի մասին․ «առեղծվածային մնաց «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիան,

1. Այն ներկա պահին «Ռեկուլտիվացվում» է և շահագործվում միաժամանակ, այն ինչ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ռեկուլտիվացման նախագիծը կազմող ընկերությունը պնդում են, որ ռեկուլտիվացումը և միաժամանակ շահագործումը անհամատեղելի են և վտանգավոր պոչամբարի հետագա անվտանգության հեռանկարից ելնելով։

2. Այն «Ռեկուլտիվացվում» է, չունենալով ՇՄԱԳ օրենքով հաստատված նախագիծ։

Նախագծի հաստատման գործընթացը դեռ ընթացքի մեջ է,

Իսկ իրականում, պոչամբարը ոչ թե ռեկուլտիվացվում է այլ մակերեսային տարածքը որոշակիորեն փոքրացվել է, որպեսզի կարողանան բարձրացնել պատնեշները և մեծացնել պոչամբարի պոչանքներով կուտակման ծավալը, այն ավելի երկարատև շահագործելու նպատակով, ինչը կատարվել է և այն շարունակվում է շահագործվել։

Ըստ ընկերության, պոչամբարը երկու տարի հետո ամբողջովին ռեկուլտիվացված է լինելու և դա ընկերությունը ասում է արդեն 6 տարի շարունակ։ Կապ չունի թե դուք երբ կհանդիպեք իրենց, միևնույնն է աելու են երկու տարի, քանզի երկու տարին երբեք չի վերջանում, քանզի ցանկացած օրվան, տարուն հաջորդում է երկու նոր տարի։
Որոշակի աշխատանքներից հետո, պոչանքների թափման խողովակը մի փոքր թաքցրել են, որպեսզի չերևա թե որքան պոչանք է թափվում խողովակից, սակայն այն թափվելով տեսանելի դառնում պոչամբարի մակերեսին գոյացած լճակներով։
Արդյունքում,

1. Պոչամբարի շրջակայքի բնակիչների առողջությանը, գյուղատնտեսությանը, շրջակա միջավայրին շարունակվում է ու շարունակվելու է վնաս պատճառվել, առանց այն վիճակը հիմա էլ կրիտիկական է,

2. Հարցականի տակ է դրված պոչամբարի անվտանգության հարցը, ռեկուլտիվացիայի գործընթացից հետո»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում