Ձյուն և ջերմաստիճանի կտրուկ անկում Հայաստանում

Ինչպես և կանխատեսվել էր մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում նաև ձևավորվել է ձնածածկույթ։ Այս երևույթի պատճառը Սև ծովի շրջաններից ներթափանցած ցուրտ մթնոլորտային ճակատն էր, որն իր հետ բերեց ջերմաստիճանի կտրուկ անկում։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ 

Անցած գիշեր Աշոցքի հատվածում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -6, Ամասիայում և Ծաղկահովտում` -3, Տաշիրում, Գյումրիում և Արթիկում՝ 0 աստիճան։ 2020թ.-ի մայիսի 10-ին նույնպես հանրապետությունում դիտվել է ջերմաստիճանի կտրուկ անկում, առանձին լեռնային գոտիներում նաև՝ թույլ ձյուն, սակայն այս պրոցեսի հետ համեմատ եղել է շատ թույլ և կրել է ավելի լոկալ բնույթ։

Հայաստանի օդերևութաբանության պատմության մեջ լեռնային շրջաններում դիտված ամենաուժեղ ձնամրրիկը եղել է 1986թ.-ի հունիսի 20-ին, երբ ծովի մակերևույթից 2200մ և ավելի բարձրություններում տեղացել է 20-30սմ ձյուն` մեծ վնաս հասցնելով այդ ժամանակահատվածում լեռնային արոտավայրերում գտնվող ֆերմաներին։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում