Ամեն պոկված ծաղիկ այլևս տուն չի դառնում բզեզների համար․․․

«Սկսվել է գարնանային չքնաղ բույսերի ծաղկումը մեր հայրենիքում: Գիտեմ, որ շատերդ եք սիրում այս ծաղիկները և գնահատում նրանց նշանակությունը: Բայց հազարավոր մարդիկ տեսնելով նրանց՝ պոկում են, հավաքում փնջեր, հյուսում պսակներ ու կես ժամից դեն նետում, որովհետև այս բույսերի կյանքը պոկվելուց հետո շատ կարճ է»,– գրել է Թամար Գալստյանը,– շարունակելով․ «Ամեն պոկած ծաղիկի հետ մի լավ բան է պակասում մեր երկրից: Ամեն պոկված ծաղիկ այլևս տուն չի դառնում բզեզներին, մեր օդը չի լցնում իր բույրով ու սերունդ չի տալիս: Պարզապես, երբ քաղում ենք ծաղիկը, կտրում-հեռացնում ենք նրա գոյատևման շղթայից մի օղակ: Պատկերացրեք, թե ինչքան է կարճանում այդ շղթան, երբ պակասում են հազարավոր այդպիսի օղակներ:

Լանջը, քարափը, ավազաբլուրը որտեղ նրանք աճում են՝ իրենց տունն է, վայրը, որտեղ նրանք ծնվում են, հասունանում ու սերունդ տալիս: Մտնելով այդ վայրը, մենք մտնում ենք նրանց տուն, ուստի, մեզ պետք է պահենք շնորհակալ հյուրի նման, նայենք, հիանանք և առանց բույսերը վնասելու հեռանանք:

Քանի կան այս բույսերը մեր շուրջը՝ մենք էլ կանք: Այն օրը, երբ կքաղվի, կտրորվի, կվերանա վերջին հիրիկը, շուշանն ու արքայածաղիկը, վարդակակաչն ու թրաշուշանը՝ մենք էլ կդադարենք գոյություն ունենալ:

Նկարում նրբագեղ հիրիկն է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում»:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում