Հայկական բրենդները միավորվել են հանուն Հայաստանի և Արցախի անտառների փրկության

Մի շարք հայտնի հայկական բրենդներ միավորվել են՝ ի աջակցություն մեր «Մենք ենք մեր ծառերը» արշավի և Հայաստանի անտառների վերականգնման։ Վերջին 5 տարիների ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում, իսկ այժմ հնարավոր է նպաստել այս թվի աճին և տնկվող տարածքների ընդլայնմանը՝ միանալով «Մենք ենք մեր ծառերը» արշավին։

«Մենք ենք մեր ծառերը» արշավի գաղափարի շուրջ միավորվել են «5concept Store», «Jhangirian», «MixteLab», «Kerpas», «NL Fashion House», «Soors Jewelry», «Armin Sahakyan» «LOOM Weaving» հայտնի հայկական բրենդները։

FPWC նպատակն է վերականգնել Հայաստանում և Արցախում մարդկային գործոնի ազդեցությամբ վնասված տարածքները։ Նվիրաբերված յուրաքանչյուր դոլարի միջոցով Հիմնադրամը հնարավորություն կունենա տնկելու մեկ ծառ պահպանությանն ուղղված նախագծի շրջանակներում։ Հայ դիզայներները միավորվել են արվեստի տարբեր հորիզոններից տեղի ստեղծագործող անձանց հետ՝ ձգտելով հակազդել բնության կրած վնասներին։ Նկարահանումները տեղի են ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, որտեղ գտնվում է հատուկ ջերմոցը։ Այստեղ աճեցվում են բույսեր, որոնք հետագայում արմատներ են տալու վայրի բնության մեջ։

Նշված բրենդների արտադրանքի միջոցով ուշադրություն է հրավիրվել ծրագրի կարևորության վրա։ Հայկական նորաձևության ներկայացուցիչները միավորվել են հանուն բնության պահպանության։ Հիմնադրամի անտառվերականգնման ծրագրերի յուրահատկությունը կայանում է նրանում, որ Հիմնադրամի մասնագետները խնամում են տնկված բույսն այնքան ժամանակ, մինչև այն դառնա կայուն զարգացող օրգանիզմ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում