«Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ ոչխարը սարն անցավ...»
«Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ ոչխարը սարն անցավ...
Սևանա լճում 2020թ-ի ձկնորսության պիլոտային (այսպես կոչված փորձնական) ծրագրի անվան տակ արդյունագործական ձկնորսությունը լուրջ ծավալների է հասել ...
Արբանյակային պատկերների համադրությամբ վեր հանեցի 2019թ-ի և 2020թ-ի նոյեմբեր ամսվա դրությամբ ձկնորսական նավակների քանակական տարբերությունը: Փաստացի դրանց քանակությունը ավելացել էր մոտ երկու անգամ:
Որոշ տեղամասերի նկարները տեղադրում եմ...»,– գրել է Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը։
Հիշեցնենք, որ այս տարի Սևանա լճում գործարկվեց սիգի արդյունագործական որսի ծրագիրը, որի արդյունավետությունը մեղմ ասած՝ կասկածելի է։