Անատառագողերը շարունակում են անխնա հատել․․․
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է հայտնել ապօրինի ծառահատումների և վառեփայտի ապօրինի մթերման դեպքերի մասին։ Այսպիսով ապօրինությունները հայտնաբերվել են ՀՀ տարբե մարզերում։
ԲԸՏՄ հայտնում է․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 148 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 11.782.500 ՀՀ դրամի չափով:
Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին»։
Մեկ այլ դեպքով․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 9 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 607.500 ՀՀ դրամի չափով:
Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, պահպանել բնությունը»։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված ստուգայցի ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման մեկ դեպք: Արփի գյուղի բնակիչ Ն.Պ.-ի կողմից ուռենի տեսակի 2 ծառ ապօրինի հատելու փաստով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 75000 ՀՀ դրամի չափով: Հարուցվել է վարչական վարույթ, իրավախախտի նկատմամբ կնշանակվի վարչական տուգանք: Ապօրինի ծառահատումը տեղի է ունեցել Եղեգնաձորի վարչական տարածքի՝ Արփա գետի ափամերձ հատվածում»,– ևս մեկ հաղորդագրություն։
«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրությունների հիման վրա ապօրինի հատված տարբեր տեսակի 15 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 1.163.500 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ»ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում և «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ում»:
«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրության հիման վրա անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 15 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 480.000 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում»։
«ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացած գրության հիման վրա Ա.Մ-ի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի 6 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 480.000 ՀՀ դրամի չափով: Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժին»։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության աշխատակիցների համատեղ կատարված ստուգայցի ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման մեկ դեպք: Գետափ գյուղի բնակիչ Վ․Մ․-ի կողմից բարդի տեսակի 1 ծառ ապօրինի հատելու փաստով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 22.500 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է վարչական վարույթ, իրավախախտի նկատմամբ կնշանակվի վարչական տուգանք։ Ապօրինի ծառահատումը կատարվել է Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2.5 կմ աջակողմյան հատվածում»։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրության հիմա վրա անհայտ անձի կողմից բարդի տեսակի կանգուն և ցցաչոր 12 ծառերի ապօրինի հատման փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 162.000 ՀՀ դրամի չափով: Դեպքը տեղի է ունեցել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու մասնաճյուղի Ծովինար տեղամասի 4-րդ պահաբաժնի 44-րդ քառակուսում։ Գործի նյութերն ուղարկվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնին»։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը
Լոռու մարզի բնակիչ
• Տ. Խ.-ի նկատմամբ բոխի տեսակի 9 ծառ ապօրինի հատելու համար նշանակել է վարչական տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով։
• Հ. Ջ.-ի նկատմամբ բոխի տեսակի 6 ծառ ապօրինի հատելու համար նշանակել է վարչական տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով»։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված գրության հիման վրա քաղաքացի Հ.Թ-ի նկատմամբ կաղնի տեսակի 4 ծառ ապօրինի հատելու համար նշանակել է վարչական տուգանք 100․000 ՀՀ դրամի չափով։ Շրջակա միջավայրին հասցված վնասի վնասի հատուցման չափը կազմել է 90.000 ՀՀ դրամ։ Ապօրինի ծառահատումը տեղի է ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արզականի անտառպետության թիվ 3 պահաբաժնի, թիվ 49 քառակուսու թիվ 9․10 տեղամասի «Սիրանլու» կոչվող տարածքում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելու, պահպանել բնությունը»։
Ինչպես նաև հայտնաբերվել են փայտանյութի ապօրինի մթերման դեպքեր․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրությունների հիման վրա Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Վ. Փ-ի կողմից 1.4 խմ թափուկ փայտանյութ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 7.200 ՀՀ դրամի չափով
Դովեղ գյուղի բնակիչ Ն. Ա-ի կողմից 1.3 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 46.800 ՀՀ դրամի չափով:
Իջևան քաղաքի բնակիչ Դ. Չ-ի կողմից 2.6 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 93.600 ՀՀ դրամի չափով:
Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության բաժիններ»։
Մեկ այլ դեպքով․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը Ոստիկանությունից ստացված գրության հիման վրա Լոռու մարզի բնակիչ Գ. Խ.-ի նկատմամբ 2,3 խմ վառելափայտ ապօրինի մթերելու համար նշանակել է վարչական տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով»։