Մեկ նապաստակի ապօրինի որս է հայտնաբերվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության աշխատակիցների համատեղ ստուգայցի ընթացքում արձանագրվել է մեկ նապաստակի ապօրինի որսի դեպք: Քաղաքացի Ն.Ս.-ն ապօրինի որսը կատարել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի տարածքում:
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 8.000 ՀՀ դրամ։ Հարուցվել է վարչական վարույթ, քաղաքացի Ն.Ս-ն կենթարկվի պատասխանատվության։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներից։
Հիշեցնենք, որ վերջերս Վայոց ձորի մարզից հնչել են մի քանի ահազանգեր կարմիրգրքյան գորշ արջի ապօրինի որսի դեպքերի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ահազանգի շուրջ իրականացված գործողությունների մասին դեռ նորություն չի հայտնվել, սակայն ԲԸՏՄ տեսուչները հայտնաբերվել են մեկ նապաստակի ապօրինի որսի դեպք։